Հնչյունափոխություն

1.Համեմատիր դեմ-դիմաց գրված բառերը և ցույց տուր, թե հնչյունական ինչ փոփոխություններ են տեղի ունեցել.

Օրինակ՝ ջուր-ջրծաղիկ (ու-ն գաղտնավանկի ը)
ծաղիկ-ծաղկաման (ի-ն սղվել է)
համբույր-համբուրել (ույ-ու)

հին-հնամենի, բազուկ-բազկաթոռ, պատիժ-պատժել, ողջույն-ողջունել, աշխույժ-աշխուժություն, մատյան-մատենագիր, պարտեզ-պարտիզան, գլուխ-գլխավոր, էշ-իշամեղու:

հին-հնամենի (ի-ը)

բազուկ-բազկաթոռ   (ու-ն սղվել է)

պատիժ-պատժել (ի-ն սղվել է)

ողջյուն-ողջունել  (ույ-ու)

աշխույժ-աշխուժություն   (ույ-ու)

մատյան-մատենագիր  (յա-ե)

պարտեզ-պարտիզան     (ե-ի)
գլուխ-գլխավոր  (ու-ն սղվել է )
էշ-իշամեղու        (է-ի)

2. Տրված բառերի վերջից բաղադրիչներ ավելացնելով՝ բառեր կազմիր այնպես, որ տեղի ունենա հնչյունափոխություն:

ա) բուրդ, սիրտ, կույր, ճահիճ, ալյուր, կեզ, ատամնաբույժ
բ) վիշտ, թույլ, ծնունդ, հաշիվ, արթուն, հույն, տույժ

ա) բուրդ-բրդոտ,
սիրտ-սրտաբան,
կույր-կուրություն,
ճահիճ-ճահճուտ,
ալյուր-ալրաղաց,
կեզ-կիզիչ,
ատամնաբույժ-ատամնաբուժարան,

բ) վիշտ-վշտալի,
թույլ-թուլամորթ,
ծնունդ-ծննդկան,
հաշիվ-հաշվիչ,
արթուն-արտնանալ,
հույն-հունացի,
տույժ-տուժել,

3.Վերականգնիր տրված բառերի անհնչյունափոխ ձևերը՝

ձնծաղիկ, թխահեր, սառցահատ, երգչախումբ, կիսել, ըմպանակ, մեղվապահ, հունական, կղզյակ:

ձնծաղիկ-ձյուն-ա- ծաղիկ,
թխահեր-թուխ-ա-հեր
սառցահատ-սառույց-ա-հատ
երգչախումբ-երգիչ-ա-խումբ
կիսել-կեսել
ըմպանակ-
մեղվապահ-
հունական-
կղզյակ-

Հովհաննես Թումանյանի պատմություների մասին

Օլգայի երգարանը
Ժամանակի բոլոր աղջիկների նման երգարան էր պահում նաեւ Օլգան՝ Հովհաննես Թումանյանի կինը: Երգարանում մի բանաստեղծություն կա, որը երկու տարբեր ձեռագրերով է գրված: Օլգան իր հուշերում պատմում է, որ երբ իրենք դեռ նշանված էին, Թումանյանը մի երեկո գալիս է իրենց տուն եւ տեսնում երգարանը: Երբ Թումանյանը ներս է մտնում, այդ պահին Օլգան գրի էր առնում Ռաֆայել Պատկանյանի «Անվերջ գանգատներ» բանաստեղծությունը: Թումանյանն Օլգայից վերցնում է գրիչն ու բանաստեղծության մի քանի տունը ինքն է գրում, այնուհետեւ ստորագրում է: Օլգա Թումանյանի երգարանում երիտասարդ Հովհաննեսի ամենավաղ ստորագրություններից մեկն է:

Գործնական աշխատանք

Տրված բառերը կազմող մասերն առանձնացրո՛ւ: Արմատներն ընդգծիր:

Օրինակ՝ մայրություն – մայր + ություն

անամոթ, ամպոտ, քարոտ, օդային, դժգոհ, հեռավոր, բարություն, գրավոր, անորոշ,  տհաճ:
անամոթ-ան-ամոթ,
ամպոտ-ամպոտ,
քարոտ-քար-ոտ,
օդային-օդ-ային,
դժգոհ-դժ-գոհ,
հեռավոր-հեռու-ավոր,
բարություն-բարի-ություն,
գրավոր-գիր-ավոր,
անորոշ-ան-որոշել,
տհաճ-տ-հաճելի,

2. Գտիր հետևյալ բառերի ընդհանուր արմատները:

ամառանոց, ամառային-ամառ
ջերմություն, ջերմանավ-ջերմ
նավահանգիստ, նավավար-նավ
վարիչ, վարել, ղեկավար-վարել
հազարավոր, հազարամյակ-հազար

3. Կազմիր նոր բառեր հետևյալ արմատներով՝

քար, հող, դաս, տուն, երկար, հերոս, սխալ
քար-քարոտ,
հող-հողամաս,հողատարացք,
դաս-դասարան, դասագիրք

4.Կազմիր բառեր հետևյալ ածանցներով՝

ավոր, ուրդ, որդ, ական, արան,  անք, ավուն
դարավոր,հագուրդ,որսորդ,գրական,դասարան,առաջադրանք,կարմրավուն,

5.Գրիր մեկ բառով՝

մարդ, որը լողում է-լողորդ,
մարդ, որը հեծանիվ է քշում-հեծանվորդ
մարդ, որը մեքենա է վարում-վարորդ,
մարդ, որը ճամփա է գնում-ճամփորդ,
մարդ, որն առաջնորդում է-առաջնորդ,
մարդ, որը որս է անում-որսորդ,
մարդ, որն անցնում է ինչ-որ տեղով-անցորդ,
մարդ, որը գնումներ է կատարում-գնորդ,

Ո՞ր ածանցը ավելացավ բոլոր բառերը կազմելիս:
Բառերը կազմելիս ավելացավ որ բառը

6.Ի՞նչ բաղադրիչներից են կազմված գետականբիծքարափծովձոր, դասարան բառերը: Բաժանիր բաղադրիչների: Օրինակ՝ մայրիկ-մայր+իկ, անտուն-ան+տուն, գրատախտակ-գիր+ա+տախտակ, սեղան-չի բաժանվում և այլն:
գետակ-գետ-ակ,
անբիծ-ան-բիծ,
քարափ-քար-ափ,
ծով-չի բաժանվում,
ձոր-չի բաժանվում,
դասարան-դաս-արան,

 

Գետակը

Ինչո՞ւ ընտրեցիր հենց այդ բանաստեղծությունը:
Ես ընտռեցի այդ բանաստեղտությունը որովհետև այն շատ գեղեցիկ էր:

Ի՞նչ ես զգում, տեսնում և լսում բանաստեղծությունը կարդալիս:
Ես զգում եմ ,որ ջուրը ամեն ինչ է:

Ի՞նչ ես մտածում և հիշում բանաստեղծությունը կարդալիս:
զգում եմ որ առանձ ջրի կյանք չկա և ջուրը ինքնին կյանք է:

Ինչպե՞ս կվերնագրեիր բանաստեղծությունը:
Կյանք:

— Ո՞ւր ես վազում
Այդպես արագ,
Ա՜յ դու կայտառ,
Սիրուն գետակ.

Կանգ առ, խաղանք
Էս ծառի տակ։

«Չէ՛, փոքրիկըս,
Գնամ պիտի.
Տե՛ս ջաղացը

Գյուղի մոտի,
Պետք է ուժ տամ,
Որ պըտըտի։

Ցածն էլ հովտում
Անուշահոտ

Ինձ են մնում
Ծաղիկ ու խոտ,
Հոգնած-ծարավ
Տավարն ու հոտ։

Սառն աղբյուրը

Բարձըր սարի
Դրանց համար
Է ինձ տալի
Իր զով ջուրը
Կըլկըլալի։

Իսկ կամուրջի
Տակն էլ որ գա,
Կա լվացքը
Պառավ կընկա,
Պետք է լվամ

Քանի լույս կա։

Դե՜, տեսնո՞ւմ ես,
Մնա՛ս բարով,
Ճամփաս ցանած
Հազար գործով.

Դադար չունեմ
Ես մինչև ծով»։

3.Բառերը բաժանիր բաղադրիչների՝ յուրաքանչյուրի դիմաց նշելով բառի տեսակը ըստ կազմության՝ այսօր, աշխույժ, մայրաքաղաքային, ականջօղ, հառաչանք, անտուն, աղբ, կարգապահություն:

այսօր-այս-օր-բարդ
աշխույժ-պարզ
մայրաքաղաքային-մայր-քաղաք-ային-բարդ ածանցավոր
ականջօղ-ակնջ-օղ-բարդ
հառաչանք-հառաչել-անք-ածանցավոր
անտուն-ան-տուն-ածանցավոր
աղբ-պարզ
կարգապահություն-կարգ-ա-պահություն-բարդ ածանցավոր

Ես մտածում եմ, որ Ամանորը

Ես մտածում եմ, որ Ամանորը ամենագեղեցիկ տոներից է, որովհետև դա այն ժամանակն է, երբ բոլորը հավաքվում են և միասին անցկացնում հաճելի ժամանակ:Գեղեցիկ է նաև երբ բոլորը հավաքվում են տոնի խորհրդանիշ եղևնու շուրջ, երգում, պարում, միմյանց նվիրում նվերներ:Պատրաստվում են զանազան համեղ ուտեստներ, բոլորը գնում են հյուր կամ հյուր ընդունում, ոմանք գնում են երկրից դուրս այսպես կազմակերպում իրենց հանգիստը:Մի խոսքով սա տարվա ամենա-ամենա տոներից է:

Ավ. Իսահակյան

Բառային աշխատանք

1.Գրի՛ր հետևյալ բառերի հականիշները՝ վիրավոր, մեռնել, քնքուշ, տալ, թանկ, բացել,  երբեք:
վիրավոր-ողջ

մեռնել-ապրել

քնքուշ-կոպիտ

տալ-ընդունել

թանկ-էժան

բացել-փակել

2.Բացատրի՛ր հետևյալ բառերը՝ բոսոր, դալկահար, թանկագին, ծաղրել, նազելի:
բոսոր-մուգ կարմիր, արյան գույնի

դալկահար-գույնը գցած, գունատ

թանկագին-թանկ՝ բարձր գին ունեցող

ծաղրել-ծաղրանքի ենթարկել

նազելի-գեղեցիկ ու քնքուշ
3. Տեքստից դո՛ւրս գրիր քեզ համար հինգ հետաքրքիր բառ և դրանցով կազմիր նախադասություններ:

լուսեղեն ոգին-Նա կարծես լին էր քնքուշ լուսեղեն ոգի:

կյանքը գին չունի-Առանց ծիծաղի կյանքը գին չունի:

ազատ ու վայրի-Նրա ուրախ ցատկը նման էր ազատ ու վայրի գազանի:

ծափեց խնդագին-Լուրը նրան հասնելու պես նա ծափեց խնդագին:

ջըրի երազին-Նրա պապակ շուրթերը տենչում էին ջըրի երազին

Տեքստային աշխատանք՝

  1. Եթե դու լինեիր աղավնու փոխարեն, թևերդ կտայի՞ր աղբյուրի ոգուն:
    Եթե թևերը լինեին իմ կյանքի աղբյուրը ապա դա նման կլիներ կյանքը տալուն:
  2. Ի՞նչն է կյանքում քեզ համար ամենակարևորը:
    Ինձ համար կյանքում ամենակարևորը ինձ շրջապատող մարդկանց առողջ ու երջանիկ տեսնելն է:
  3. Առակը պատմիր աղավնու անունից:
    Ամենակարևորը այս կյանքում դա կյանքն է, որ տրված է յուրաքանչյուրիս և չկա ավելի թանկարժեք բան որ կարող ենք տալ այն փրկելու համար:
  4. Դո՛ւրս գրիր այն տողերը, որտեղ խտանում է հեղինակի ասելիքը:
    Վայրի աղավնին` կուրծքը վիրավոր`
    Ընկել էր մենակ աղբյուրի եզրին,
    Ծորում էր շիթ-շիթ արյունը բոսոր,
    Մեռնում էր, աչքը` ջըրի երազին: