Դարձվածքներ

Ընդգծված դարձվածքները փոխարինիր հոմանիշ բառերով:

Փարիզից Վարշավա թռչելիս լեհ կինոդերասան Ցիբուլսկու աչքով ընկավ, որ կողքի ուղևորը սիրտը դող ընկած նստած է:Նա փորձեց հարևանին սիրտ տալիս:

աչքով ընկավ-տեսավ

սիրտը դող ընկած-վախեցած

— Մեր օրերում ինքնաթիռով թռչելը դատարկ բան է,- ասաց,- նույնիսկ ավտոմեքենան ավելի վտանգավոր է: Էս քանի օրը բարեկամներիցս մեկի մեքենայի գլխին ինքնաթիռ ընկավ:

— Մեր օրերում ինքնաթիռով թռչելը սովորական բան է,- ասաց,- նույնիսկ ավտոմեքենան ավելի վտանգավոր է: Էս քանի օրը բարեկամներիցս մեկի մեքենայի գլխին ինքնաթիռ ընկավ:

2.Տրված դարձվածները արտահայտիր մեկական բառերով:

Պատի ծեփ դառնալ, պայման կապել, քիթը կախել, բերանը բաց մնալ:

3.Տրված արտահայտություններից յուրաքանչյուրով երկու նախադասություն կազմիր` մի դեպքում դրանք գործածելով ուղիղ իմաստով, մյուս դեպքում` որպես դարձվածք:

Մատը մտցնել բզեզի բույնը-հետաքրքրվել

մատը կծել-փոշմանել

մատից փուշ հանել-օգնել

4.Փակագծերում տրված դարձվածքներն իրենց հոմանիշների փոխարեն գրիր:

Մի անգամ Նապոլեոնը հյուրասիրում էր իր բժշկին:/ Օրերից մի օր/

Երբ բժիշկը հարբել էր, կայսրը հարցրեց.

— Մի լռիր, բժիշկ, ասա, քո ամբողջ կյանքում քանի՞ մարդ ես սպանել:/ Բերանդ ջուր մի առ, էն աշխարհն ուղարկել/

Բժիշկը պատասխանեց.

—          Երեք հարյուր հազարով պակաս մարդ եմ սպանել, քան դուք:/ Գրողի ծոցն ուղարկել/

5.Նախադասությունների մեջ ընգծված արտահայտությունները փոխարինի՛ր հոմանիշ բառերով:

Հանկարծ սիրտը դող ընկավ. բա որ գազանը նորից գա, ինքն ինչ է անելու:

Այ քեզ պատմություն, լսողների մազերը բիզ-բիզ էին կանգնել:

Մի մատ երեխա է, բայց ինչեր գիտի:

Ձեռ ու ոտից ընկած մի մարդ բացեց դուռը:

6.Տրված դարձվածքների իմաստները բացատրի՛ր:

Ջրից չոր դուրս գալ-նեղ վիճակից անվնաս փրկվել, սիրտ տալ-հույս տալ, գլուխը կորցնել-խելքը թռցնել,հալից ընկնել-ուժասպառ լինել, սիրտը վկայել-կանխագուշակել, սիրտ անել-համարձակվել:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s