Հականիշ բառեր

.Բառերը գույգ- զույգ խմբավորի´ր ըստ օրինակի: Եթե մոտ, նման իմաստ ունեցող բառերը հոմանիշներ են, ինչպե՞ս կկոչվեն հակառակ իմաստ ունեցողները:

Օրինակ`բարձր — ցածր, տալ — վերցնել:

Միշտ, անարատ, ոչնչացնել, արատավոր, բացահայտ, թույլ, վերջին, համաձայնել, հանգստանալ, գտնել, երբեք, հավաքել, աջ, արթուն, քնած, հրաժարվել, առաջին, գաղտնի, ամուր, աշխատել, ընդունել, կորցնել, ստեղծել, վատնել, մերժել, ձախ:

միշտ – երբեք
անարատ – արատավոր
ոչնչացնել – ստեղծել
բացահայտ – գաղտնի
թույլ – ամուր
վերջին – առաջին
համաձայնել – հրաժարվել
հանգստանալ – աշխատել
գտնել – կորցնել
հավաքել – վատնել
աջ – ձախ
արթուն – քնած
ընդունել – մերժել

2.Տրված բառերի հականիշները գրի´ր:

Սիրուն, լավ, մեծ, ներքև, ուշադիր, բարեկամ, աղքատ, կուշտ, դիտավորյալ, հիշել, վառել, դրական, հրաժեշտ տալ, հյուսել, թույլատրել, ընկնել, գումարել, թափթփել, պապանձվել, գիշեր, ելք, ավարտել, օգնել, արագացնել:

սիրուն – տգեղ
լավ – վատ
մեծ – փոքր
ներքև – վերև
ուշադիր – անուշադիր
բարեկամ – թշնամի
աղքատ – հարուստ
կուշտ – սոված
դիտավորյալ – միամիտ
հիշել – մոռանալ
վառել – հանգցնել
դրական – բացասական
հրաժեշտ տալ – բարևել
տալ – վերցնել
հյուսել – քանդել
թույլատրել – արգելել
ընկնել – բարձրանալ
գումարել – հանել
թափթփել – հավաքել
պապանձվել – խոսել
գիշեր – ցերեկ
ելք – մուտք
ավարտել – սկսել
օգնել – չօգնել
արագացնել – դանդաղացնել

3. Կետերը փոխարինի´ր ընդգծված բառերի հականիշներով:

Կենսաբանները պնդում են, որ գազանները միայն շարժվող առարկաներն են տեսնում չշարժվող կենդանին անհետանում է նրանց աչքից:

Մարդիկ դատարկ երկինք են տեսնում, իսկ ծիծեռնակի, ջրածիծառի և մի քանի ուրիշ թռչունների համար երկինքը լիքն է միջատներով:

Գիտնականները պարզել են, որ ստորջրյա աշխարհը ոչ թե լռության, այլ աղմուկի աշխարհ է:

4. Առածներն ընդգծված բառերի հականիշներով լրացրո´ւ:

Անպտուղ ծառը կկտրեն, պտղատու ծառին քար կգցեն:

Բարին որ չլիներ, չարը աշխարհը կքանդեր:

Դևին դժոխքը ցույց չտաս, դրախտի ճանապարհը չի իմանա:

Թացն էլ չորի հետ վառվում է:

Կաթի հետ մտածը հոգու հետ դուրս կգա:

Հագուստի նորն է լավ, ընկերոջ հինը:

Մինչև չգա վերջինը, չի հիշվի առաջինը:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s